«ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծում գոյություն չունի». ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ
March 7, 2018
yerkir.am— ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծում գոյություն չունի: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:
Շոֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:
«Մենք համոզված ենք, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում և որ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի»,- նշել է նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը` Շոֆերը նշել է, որ այդ քայլը շփման գծում լարվածության նվազեցման համար միջոցներ ձեռնարկելու կողմերի ցանկության վկայությունը կդառնա: