«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը:
Մարկ Արենի «Վիլ-Էվրար» նոր գիրքը երկրորդն է:
Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երրորդ տեղն է գրավել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:
Չորրորդ հորիզոնականում հայտնվել է Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն:
Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեպը հինգերորդ հորիզոնականում է։
Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր» գիրքը վեցերորդն է:
Յոթերորդ տեղում կրկին գերմանացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունն է:
Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկը ութերորդ հորիզոնականում է:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը իններորդ տեղն է զբաղեցրել:
Ամենավաճառվածների աղյուսակն այս շաբաթ եզրափակում է բրազիլացի հանրահայտ գրող Պաուլո Կոելյոի «Ալքիմիկոս»-ն է:
Source: Yerkir Media
Link: 10 ամենից ընթերցված գրքերն այս շաբաթ