Պուտինը խնդրել է գնալ եւ ընտրել

March 16, 2018

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրություններին ընդառաջ խնդրել է ՌԴ քաղաքացիներին մարտի 18-ին մասնակցել նախագահական ընտրություններին ու օգտագործել երկրի ապագան ընտրելու իրավունքը: Այս  մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքէջից։

«Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը մտածում եւ անհանգստանում է իր հայրենի երկրի ճակատագրի համար։ Այդ պատճառով դիմում եմ ձեզ խնդրանքով՝ կիրակի օրը գնալ ընտրատեղամասեր։ Օգտվեք ձեր իրավունքից՝ ընտրել մեծ եւ բոլորիս կողմից սիրելի Ռուսաստանի ապագան»,- մասնավորապես նշել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՌԴ նախագահի ընտրություններ են, որին առաջադրված է 8 թեկնածու:

Source: Yerkir Media
Link: Պուտինը խնդրել է գնալ եւ ընտրել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image