Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով օրեր առաջ երկու հայ է սպանվել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ սպանությունը կարող է կազմակերպված լինել հանցավոր խմբի կողմից: Այս մասին տեղեկանում ենք dailynews.com-ից։
Հաղորդվում է, որ սպանված տղամարդկանցից մեկը Վայ Նայսի բնակիչ, 47-ամյա Հակոբ Փափազյանն է, ով տեղում մահացել է, իսկ մյուսը՝ Արկադիայի 57-ամյա բնակիչ Վարդգես Մեսրոպյանը․ վերջինս մահացել է հիվանդանոցում:
Սպանության դրդապատճառների վերաբերյալ այլ տեղեկություններ դեռ հայտնի չեն: