«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքական շարժում կնախաձեռնի
March 19, 2018
Այսօր կայացած նիստում խորհրդարանական «Ելք» խմբակցությունը չի կարողացել հանրային պայքարի ծրագրի շուրջ համաձայնության գալ։ Արդյունքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է առանձին գործել ու հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, թե նախաձեռնելու է քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման 3-րդ ժամկետի:
«Ելքի» ընդհանուր ծրագրի քննարկման անարդյունք փորձից հետո, կուսակցության վարչության արագ գումարված նիստում ընդունվել է նաեւ գործողությունների ճանապարհային քարտեզ, որի մանրամասները Փաշինյանի առաջնորդած կուսակցությունում չեն բարձրաձայնում։ Այն հրապարակայնացվելու է միայն մարտի 31-ին։