Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգներ կունենա Ճապոնիայում: Այս մասին հայտնում է համերգների կազմակերպմամբ զբաղվող Hayashi International Promotion-ի պաշտոնական կայքը:
Համերգները տեղի կունենան շանսոնյեի ծննդյան օրվան նախորդող և հաջորդող օրերին՝ մայիսի 21-ին, Օսակա քաղաքում և 23-ին` Տոկիոյի Սիբույա շրջանում: