Հրապարակվել է Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը
March 21, 2018
«Եվրատեսիլ-2018»-ի Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 21-ին՝ ժամը 21:35-ին՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական էջում։
«Քամի» երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, բեմադրող օպերատոր` Սուրեն Թադևոսյան, ոճաբան` Արամ Նիկոլյան, լուսային ձևավորումը` Վահագն Միքայելյանի: