Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար
March 27, 2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում ընտրվել են քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղարը և փոխնախագահները:
ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը և Արմեն Արզումանյանը։ Միքայել Մելքումյանն ընտրվել է ծրագրային-գաղափարական հարցերով փոխնախագահ, Սերգեյ Բագրատյանը` կուսակցական-կազմակերպչական հարցերով փոխնախագահ, Վարդան Վարդանյանը` տարածքային կառույցների հետ աշխատանքը համակարգող փոխնախագահ, Վահե Էնֆիաջյանը՝ երիտասարդության և կուսակցական կադրային ռեսուրսները համակարգող փոխնախագահ, Արմեն Արզումանյանը՝ արտաքին քաղաքական հարցերով փոխնախագահ: