Փոխատեղումներ ու նշանակումներ՝ Հարկադիր կատարման ծառայությունում

March 27, 2018

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:

Ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Տիգրան Հակոբյանը մարտի 23-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Դավիթ Պողոսյանը մարտի 26-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Վայոց Ձորի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Կարապետյանը մարտի 26-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Պավել Գրիգորյանը մարտի 27-ից նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին:

Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արթուր Հակոբյանը մարտի 27-ից փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի պետի պաշտոնին:

Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հրանտ Աբազյանը մարտի 27-ից փոխադրման կարգով նշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի պաշտոնին:

Source: Yerkir Media
Link: Փոխատեղումներ ու նշանակումներ՝ Հարկադիր կատարման ծառայությունում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image