Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

March 27, 2018

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, ինչից հետո հիշատակի ծառուղում տնկեց անվանական եղևնի:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը 2015թ. մայիսի 6-ին ընդունած բանաձևով ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այցի շրջանակում նա հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հանդիպումներ կունենա նաև խորհրդարանում:

Մարտի 27-ին նախատեսված են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Source: Yerkir Media
Link: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image