Այսօր կմատուցվի Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ

March 31, 2018

Այսօր՝ մարտի 31-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ:

Ավագ շաբաթ օրը քրիստոնյաները նշում են Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Թեև Քրիստոթսի թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան:

Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Source: Yerkir Media
Link: Այսօր կմատուցվի Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image