Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեևը հրաժարական է տվել
April 1, 2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեևի վաղաժամկետ հրաժարականը։ Այս մասին ապրիլի մեկին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Պուտինը մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլևին։
Ապրիլի 1-ին 73-ամյա Տուլեևը ՌԴ նախագահին սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա Կեմերովոյի մարզը ղեկավարել է 1997 թվականից։ Տուլեևն իր որոշումը «միակ ճիշտն» է համարել Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից հետո, որին զոհ է գնացել 64 մարդ։