Հյուսիսային պողոտայում այսօր երեկոյան ժամը 20։44-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 8 մարդ է վիրավորվել։ Նրանցից 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է վիրահատարանում. վնասվել է նրա ազդրը։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շտապել է «Գրիգոր Լուսավորիչ»ԲԿ: Հիշեցնենք, որ նա փորձառու մանկաբուժ է։ Նա հիվանդանոց էր եկել՝ տեղում ճշտելու համար` լրացուցիչ ուժեր պետք են, թե ոչ։
Մյուս վիրավորների վիճակը կայուն է, բոլորը բեկորային վնասվածքներ են ստացել։
Հիշեցնենք, որ վիրավորները 8-ն են՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի)։
Source: Yerkir Media
Link: Պայթյունից տուժած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում