112-ամյա ճապոնացին ճանաչվել Է մոլորակի ամենատարեց տղամարդը
April 10, 2018
Գինեսի ռեկորդների գրքի վարկածով Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզու 112-ամյա բնակիչը ճանաչվել է մոլորակի ամենատարեց տղամարդը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աշխարհի ամենատարեց տղամարդ է ճանաչվել Մասաձո Նոնական, որը ներկայում 112 տարեկան եւ 259 օրական Է: Ավելի վաղ երկարակեցության ռեկորդը պատկանում Էր 113-ամյա Ֆրանցիսկո Օլիվերին՝ Իսպանիայից: Նա մահացել է այս տարվա փետրվարին: