Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր խորհրդականների հետ այցելել է Մուսալեռան հերոսամարտի պատմության եւ մուսալեռցիների ազգագրության թանգարան:
Հյուրերը նախ ծաղիկներ են խոնարհել հերոսամարտի 18 նահատակների տապանաքարին, այնուհետեւ թանգարանում ծանոթացել են Մուսալեռան հերոսամարտի պատմությանը եւ մուսալեռցիներին նվիրված ցուցադրություններին, որին հաջորդել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը եւ հուշահամալիրի զարգացմանը վերաբերող հարցերի քննարկումները։