Առնվազն 5 մարդ մահացել և 8-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Սոմալիի հարավում գտնվող Բարավա քաղաքի ֆուտբոլային մարզադաշտերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Associated Press-ը:
Ըստ տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ տեղական թիմերի միջև կայացած խաղերից մեկի ժամանակ: Տուժածների մեծ մասի վիճակը ծանր է, նրանց տեղի հիվանդանոցում բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորումը: