Իտալիայի Չերվնիա առողջարանային քաղաքում հանգստացող 30-ամյա էստոնացի հարբած զբոսաշրջիկը մոռացել է հյուրանոց տանող ճանապարհն ու բարձրանալով մոտակա լեռը՝ գիշերել այնտեղ գտնվող բարում:
La Stampa-ի հաղորդմամբ՝ զբոսաշրջիկը, գտնվելով հարբած վիճակում, չի նկատել ճանապարհի շրջադարձն ու սկսել է Ալպեր բարձրանալ: Երկու ժամ անց տղամարդը հասկացել է, որ շփոթել է ճանապարհը, սակայն ետ դառնալու համար արդեն ուշ է եղել: Նա բարձրացել է ծովի մակարդակից 2400 մետր։
Զբոսաշրջիկի որոնումների համար խումբ է ուղարկվել, անօդաչուներ են գործի դրվել, սակայն առավոտյան նրան նկատել են բարի աշխատակիցները: Զբոսաշրջիկին ինչ-որ կերպ հաջողվել էր աննկատ բար մտնել, որտեղ էլ նա քնել էր ողջ գիշեր:
Source: Yerkir Media
Link: Հարբած զբոսաշրջիկը կորցրել է հյուրանոցի ճանապարհը եւ արդյունքում «նվաճել» 2400 մետրանոց սարը