Վարչապետը խոստացել է բարձրացնել թոշակներն ու նվազագույն աշխատավարձը

April 20, 2018

Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ 2019թ-ի հունվարի 1-ից հավանաբար թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում կլինի: «Արդեն կառավարությունը ծրագրել է, և կարծում եմ մենք ընդամենը շաբաթների ընթացքում որոշակի փոփոխություն կմտցնենք հարկային օրենսգրքում նվազեցնելու մարդկանց եկամտահարկը: Ծրագրված է և ամենայն հավանականությամբ հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում կլինի:

Այդ բոլոր հնարավորությունները տալիս է հանգիստ, հանդարտ կյանքը, տնտեսական զարգացումը, առաջխաղացումը: Նորից եմ կրկնում՝ որևէ մեկը չի կարող 5, 10, 15 տարում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորն այդ պայմաններից գոհ լինեն: Եվ այս 25-26 տարիների ընթացքում, եթե հաշվի առնենք բոլոր այն խնդիրները, որ եղել են Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների առջև, մեր երկիրը վատ չի զարգացել: Ես չեմ ասում, որ լավ է: Ինչքան էլ լավ լինի, միշտ իմ գնահատականը լինելու է, որ ավելին կարող էինք անել»,- նշել է վարչապետ Սարգսյանը:

Source: Yerkir Media
Link: Վարչապետը խոստացել է բարձրացնել թոշակներն ու նվազագույն աշխատավարձը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image