Լրագրող, «Ռոսնեֆտ» ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտեւը ներողություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր հնչեցրած գնահատականների համար:
«Ես նամակ եմ հղել ներողություն խնդրելու համար, բայց նաև այն պատճառով, որ թյուրըմբռնում է առաջացել. ես «Ռոսնեֆտ»-ի անունից որևէ հայտարարություն չեմ արել, դա եղել է իմ անձնական տեսակետը: Ես ներողություն եմ խնդրում, որովհետև իրոք որոշ հայտարարություններ ոչ կոռեկտ ու չափազանց կոշտ են եղել: Ես այդպես եմ արձագանքել բացառապես Հայաստանի ապագայի հանդեպ իմ ունեցած անհանգստությունից ելնելով»,- ասել է Լեոնտեւը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրության շրջանում մեծ աղմուկ էր բարձրացել ռուսական «ԳլավՏեմա» («ГлавТема») հաղորդման ժամանակ լրագրող, «Ռոսնեֆտ» ընկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի ու Միխայիլ Յուրեւի կողմից Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հնչեցրած գնահատականները: