Դեպքեր, որոնց համար վարորդները կազատվեն տուգանքներից․ ՃՈ-ն մանրամասնում է
May 23, 2018
Մայիսի 23-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամլո սրահում տեղի է ունեցել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հանդիպումը լրագրողների հետ:
Օրակարգում մայիսի 23-ից ուժի մեջ մտած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխություններն էին:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց տեխնիկական միջոցներով հայտնաբերված այն վարչական զանցանքները, որոնց դեպքում իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: