ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 11:00-ին, մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:
Ավելի վաղ՝ հունիսի 5-ին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ «Հանրապետական» խմբակցությունը չի խոչընդոտի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի ընդունմանը:
«Մենք պետք է հնարավորություն տանք, որ ծրագիրն իրականացվի և անհրաժեշտ ձայներ կապահովենք: Արհեստական խոչընդոտներ չեն հարուցի ծրագրի ընդունման հարցում»,- նշել էր Շարմազանովը:
Ծրագիրը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։