Facebook սոցկայքի աշխատանքների խափանման պատճառով բազմաթիվ մասնավոր գրառումներ հասանելի են դարձել հրապարակային դիտման համար, որից տուժել են 14 մլն օգտատեր։ Facebook-ի անվտանգության բաժնի ղեկավար Էրին Իգանը նշել է, որ երեկ՝ հունիսի 7-ին, տեղի ունեցած սխալն ավելի հին գրառումներին չի վերաբերում։ Ներկայում սոցկայքի ղեկավարությունը ծանուցում է օգտատերերին, որ մասնավոր գրառումները կարող են բոլորը տեսնել։
Ինչպես նշել է Էրին Իգանը, սխալն առաջացել է սոցիալական ցանցում հրապարակումների նոր գործառույթների փորձարկման ժամանակ: Facebook-ում անտեսանելությունը ընդունում է կարգավորումների նշանակությունն այնպես, ինչպես դրանք օգտատերը կարգավորել է վերջին անգամ: Երբ ֆեյսբուքյան մասնագետները փորձարկում էին լուսանկարներ հրապարակելու նոր հնարավորությունները, ծրագրային սխալը հանգեցրել է նրան, որ օգտատերերի բոլոր նոր հրապարակումները բաց են դարձել: Էրին Իգանը հավաստիացրել է, որ խնդիրն արդեն լուծված է:
Սա առաջին դեպքը չէ, երբ Facebook-ի օգտատերերը հայտնվում են տհաճ իրավիճակներում, ծրագրային սխալների պատճառով, ինչպես նաեւ դառնում սոցկայքի կառավարիչների սուր գործողությունների զոհը, երբ նրանց անձնական տվյալները հասանելի են դառնում առանձին ընկերությունների համար։
Source: Yerkir Media
Link: Facebook-ի 14 մլն օգտատեր հայտնվել է անհարմար իրավիճակում