«Թույլ չենք տա, որ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում». Նիկոլ Փաշինյան

June 15, 2018

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ Էջմիածինում  քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոն հանրահավաք էր կազմակերպել՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով:

Source: Yerkir Media
Link: «Թույլ չենք տա, որ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում». Նիկոլ Փաշինյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image