Երեկ Էջմիածնում բողոքի ակցիայից հետո քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հայտարարել էր, որ նստացույց է սկսում, իսկ նրա օգնականը` նստացույցի հետ մեկտեղ նաև հացադուլ է սկսում: Նրանք գիշերը անց են կացրել Էջմիածնի կենտրոնական հրապարակում:
Նշենք, որ երեկ միևնույն վայրում ցույց էին անցկացնում Կարեն Գրիգորյանի կողմնակիցներն ու նրա հրաժարականը պահանջողները: