Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկիրը վերածվի «գաղթականների ճամբարի» կամ էլ փախստականների պահող հաստատության:
«Տեսեք, թե ինչ է կատարվում Եվրոպայում կամ այլ տեղերում: Չենք կարող թույլ տալ, որ նույնը տեղի ունենա ԱՄՆ-ում: Ո′չ իմ կառավարման ժամանակ»,- հայտարարել է նախագահը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Թրամփի վարած միգրացիոն քաղաքականությունը՝ այն անխոհեմ որակելով:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսից մայիսի վերջն ամերիկյան իշխանությունները սահմանին ավելի քան 2 հազար երեխայի են բաժանել ծնողներից, որոնք ապօրինի էին փորձում հատել Նահանգների սահմանը: Երեխաներին տեղափոխել են կալանավայրեր: Թրամփի «Զրոյական հանդուրժողականություն» կոչվող միգրացիոն քաղաքականությունն արժանացել է անգամ նրա կնոջ՝ Մելանյա Թրամփի խիստ քննադատությանը: