ՀՀ նախագահը հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ
June 29, 2018
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ։
Հանրապետության նախագահը ողջունել եւ կարեւորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։