Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է առաջին իսկ օրը կրկնակի բարձրացնել թոշակները
July 2, 2018
Մեքսիակայի ձախ ուժերի «Միասին արարենք պատմություն» կոալիցիայի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հաղթել է երկրում երեկ կայացած նախագահական ընտրություններում. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա օգտին քվեարկել է ընտրողների 53,8 տոկոսը: Նորընտիր նախագահը խոստացել է իշխանության գալու առաջին իսկ օրը կրկնակի բարձրացնել թոշակները։
Օբրադորի գլխավոր մրցակից, իշխող կոալիցայից թեկնածու Խոսե Անտոնիո Միդը ստացել է ձայների 14 տոկոսը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում արդեն շնորհավորել է Օբրադորին ու համագործակցության ցանկություն հայտնել՝ «ի շահ Միացյալ Նահանգների և Մեքսիկայի»:
Ի դեպ, գործող նախագահ Պենիա Նյետոն կշարունակի երկիրը կառավարել մինչեւ 2018 թ դեկտեմբերի 1-ը։