Արարատյան Հայրապետական թեմը կկազմակերպի Վարդավառի տոնախմբություն
July 6, 2018
Հուլիսի 7-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թեմի երիտասարդաց միությունները կկազմակերպեն Վարդավառի տոնախմբություն: Այս մասին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
Ժամը 18.00-ին մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կքայլեն դեպի Մանկական զբոսայգի:
Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, բեմադրության միջոցով կցուցադրվի Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի տապանից դուրս գալու պատմությունը: Երիտասարդները խնձոր կխորովեն և կբաժանեն ներկաներին:
Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով: