Սոմալիում նախարարության շենքի վրա հարձակման հետեւանքով առնվազն 9 մարդ է զոհվել
July 8, 2018
Առնվազն 9 մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել հուլիսի 8-ինՍոմալիի ներքին գործերի եւ անվտանգության ուժերի նախարարության շենքի վրա զինյալների հարձակման հետեւանքով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
3 զինյալ ներխուժել է շենք, որը գտնվում է երկրի մայրաքաղաքում՝ Մոգադիշոյում։ Կրակահերթը շարունակվել է 2 ժամ, բոլոր զինյալները վնասազերծվել են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» խմբավորումը։
Նշվում է, որ այդ օրը աշխատանքային է եղել նախարարության աշխատակիցների մեծամասնության համար։ Մարդիկ շենքի ներսում փակված են մնացել, ոմանք փորձել են ցատկել պատուհաններից։