«Ծառուկյան» դաշինքը նոր պատգամավոր ունի

July 11, 2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին 13-րդ արձանագրությունը: Այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում տեղեկացրեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Համաձայն արձանագրության՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցանկի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն է Հրանտ Դավթյանը: Շնորհավորում ենք»,-ասաց Արա Բաբլոյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հրաժարվել էր իր պատգամավորական մանդատից:

Source: Yerkir Media
Link: «Ծառուկյան» դաշինքը նոր պատգամավոր ունի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image