Սոթքի ոսկու հանքում բեռնատարը գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

July 15, 2018

Հուլիսի 14-ին` ժամը 23:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքում «MT-86» բեռնատարը կողաշրջվել և գլորվել է ձորը (մոտ 100 մ), վարորդը՝ Մ. Մ.-ն (ծնված 1956 թ.), մահացել է. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորից դուրս են բերել Մ. Մ.-ի դին, իսկ բեռնատարը դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Source: Yerkir Media
Link: Սոթքի ոսկու հանքում բեռնատարը գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image