ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հուլիսի 16-ին ոստիկանության ավագ և միջին խմբի հերթական կոչումներ հանձնեց ոստիկանության մի շարք ծառայողների:
Ոստիկանության Լոռու, Արագածոտնի մարզային վարչությունների, զորքերի ու ճանապարհային ոստիկանության ծառայողները ստացան ոստիկանության մայորի, փոխգնդապետի և գնդապետի սպայական կոչումներ:
Վալերի Օսիպյանը հույս է հայտնել, որ կոչումներն էլ ավելի կպարտավորեցնեն նրանց առավել որակյալ ծառայություն իրականացնել:
Source: Yerkir Media Link: Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ է հանձնել մի խումբ ոստիկանների