«Երևանյան ամառ-2018» ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին ժամը 19:00-ինԿարապի լճի տարածքում կմեկնարկի Ձմերուկի 6-րդ փառատոնը:
Երևանի բոլոր վարչական շրջանները ներկայանալու են ձմերուկի՝ իրենց յուրահատուկ ձևավորմամբ: Կանցկացվի մրցույթ, կընտրվեն հաղթողներ:
Մինչ 19:00-ն քաղաքում լինելու է շքերթ, որի ընթացքում ամբողջ քաղաքով տարբեր կերպարներով շրջելու են մարդիկ, ովքեր ձմերուկ են հյուրասիրելու անցորդներին ու կոչ անելու՝ միանալ փառատոնին։
Նախատեսված է նաեւ համերգային ծրագիր։
Միջոցառումը նվիրված է Երեւանի հիմնադրման 2800 ամյակին։