Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին 1 միլիոն դոլար կտրամադրի
August 3, 2018
Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին մեկ միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի «Նախնական փուլում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործման» ծրագրի իրականացման համար:
Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ընթացիկ տարվա ապրիլին:
Ծրագիրը միտված է առաջին օգնության բուժհաստատություններում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործմանը: Ծրագիրը իրականացվելու է Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում: