Նախագաhը ցավակցական հեռագիր է հղել Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ
August 7, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Դիմադրության շարժման «վերջին Մոհիկանի»՝ Արսեն Չաքարյանիմահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
««Մանուշյանի խմբի» այդ աննկուն մարտիկի կյանքի ուղին իր մեջ արտացոլում է 20-րդ դարի մեծ ողբերգությունները եւ ազատության ու արդարության համար պայքարի ոգին:
Ճաշակելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի դառը ճակատագիրն ու իր ժողովրդի վիթխարի կորուստների անամոք ցավը՝ նա իր նման ապատրիդների (ապաքաղաքացի- խմբ․) խմբի հետ կենաց ու մահու կռվի ելավ ֆաշիզմի դեմ, իսկ հետպատերազմյան տարիներին մինչեւ իր մահը պայքարեց հանուն պատմական արդարության վերականգնման:
Արսեն Չաքարյանի կյանքի փորձը մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է հավատարիմ մնալ գաղափարին, ճշմարտությանը եւ մարդասիրությանը: