ԱՄՆ Սենատի կոմիտեն Ասանժին կանչել է հարցաքննության

August 8, 2018

ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեն WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին կանչել է հարցաքննության: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտնում է WikiLeaks-ի թվիթերյան էջը:

Հաղորդագրության համաձայն՝ WikiLeaks- ի իրավաբանների  թիմը ուսումնասիրում է ծանուցման բովանդակությունը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Ասանժին հարցաքննության են հրավիրել 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի Դաշնության  հնարավոր միջամտության հետ կապված:

ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրվող միջամտության, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջեւ ենթադրյալ կապերի հետաքննությունը վարում է անկախ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի հետախուզական հանձնաժողովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության վերաբերյալ մեղադրանքները բացարձակապես անհիմն է համարել:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ Սենատի կոմիտեն Ասանժին կանչել է հարցաքննության

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image