Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

August 11, 2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին:

Այս մասին  տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Source: Yerkir Media
Link: Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image