Հեղափոխության խորհրդանիշները պետք չէ դպրոց մտցնել․ ԿԳ նախարար

August 16, 2018

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում ծնողներին կոչ է ուղղել։

«Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:

Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Source: Yerkir Media
Link: Հեղափոխության խորհրդանիշները պետք չէ դպրոց մտցնել․ ԿԳ նախարար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image