Ռուսաստանի ԿԲ-ն Վլադիմիր Վիսոցկուն նվիրված հուշադրամ է թողարկել

August 16, 2018

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը  ռուս նշանավոր երգիչ, բանաստեղծ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու պատվին արծաթե հուշադրամ է թողարկել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ կենտրոնական բանկը:

«Մետաղադրամի դարձերեսին երկու ձիերի ֆոնին պատկերված է կիթառը ձեռքին Վլադիմիր Վիսոցկին, նրանից ձախ պատկերված է թուր, իսկ աջ կողմում նշված են նրա կյանքի տարիները՝ 1938-1980: Մետաղադրամի վերևի հատվածում գրված է «Վլադիմիր Վիսոցկի» գրառումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մետաղադրամը «պրուֆ» որակի է, թողարկվել է 3 հազար օրինակով:

visocki

Source: Yerkir Media
Link: Ռուսաստանի ԿԲ-ն Վլադիմիր Վիսոցկուն նվիրված հուշադրամ է թողարկել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image