Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«…Դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժողովրդի սեր և հարգանք վայելող վարչապետի։ Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի։ Հայրս՝ Շանթ Հարությունյանը, 2013թ.-ին դուրս է եկել փողոց՝ արժեքների հեղափոխության՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմի։
…Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ են ճանաչել հայաստանյան բազմաթիվ իրավապաշտպան կազմակերություններ, քաղաքական կուսակցություններ, մշակութային գործիչներ և առանձին անհատներ։ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է ճանաչվել միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից, ինչպիսիք են՝ Amnesty Internatonal-ը և Human Rights Watch-ը, եվրոպական շատ գործիչներ։
Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարում եք հենց դու’ք, պարո’ն վարչապետ։ …Ուստի, պարո’ն վարչապետ, հույս եմ հայտնում, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հորս՝ արժանապատվությամբ ազատ արձակվելու խնդիրը և ես ու հայրս՝ ինչպես 2013թ.֊ին միասին դուրս եկանք պայքարի, այնպես էլ հիմա՝ միասին ազատորեն արտահայտենք մեր քաղաքական հայացքները»,-մասնավորապես նշված է նամակում։
Source: Yerkir Media
Link: Շանթ Հարությունյանի որդին նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին