2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրվել են 69 գրավոր և բանավոր բողոքներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դրանցից 27-ը քննարկվել է գրավոր ընթացակարգով, 5-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 37 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։
Բողոքները մեծ մասամբ վերաբերել են կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն, բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զորակոչին առնչվող հարցերով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
Զորակոչի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմ բողոքներ ներկայացվել են նաև զորակոչի ավարտից հետո: Առողջական խնդիրների վերաբերյալ ներկայացվել է 3 բողոք, որոնց կապակցությամբ իրականացվում է ուսումնասիրություն: Բողոքներում բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, զորակոչային և կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկելուն, սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տարկետում տրամադրելուն, եղբայրների միևնույն զորամասում ծառայելու իրավունքին:
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:
Source: Yerkir Media
Link: Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է ամառային զորակոչի ընթացքում ստացված բողոքները