Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը մասնակցել են Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բակո Սահակյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:

Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը մասնակցել են Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image