Աշխատանքից ազատվել է Արտաշատի հիվանդանոցի տնօրենը

Նախօրեին Արտաշատի մարզպետի միանձնյա որոշմամբ աշխատանքից ազատվել է ավելի քան 3 տասնամյակ այդ հիվանդանոցում բժիշկ աշխատած, իսկ վերջին 1 տարի ու 6 ամիս հաստատության տնօրեն դարձած Սոկրատ Հախվերդյանը։ Վերջինիս աշխատանքից ազատման համար որեւէ հիմնավոր պատճառ չի ներկայացվել։

Մարզպետի նախաձեռնությամբ նախորդ շաբաթներին եղած ստուգումներն էլ են եղել անարդյունք, սակայն մարզպետն ազատման որոշում է կայացրել, իր ֆեյսբուքյան էջում հայտնելով, որ տնօրենի պաշտոնակատար է նշանակել, հավելելով․ «Արտաշատում առողջապահությունը ապահով ձեռքերում է»։

«Երկիրն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում արդեն նախկին տնօրեն Սոկրատ Հախվերդյանը չցանկացավ այլ մեկնաբանություններ տալ, հայտնելով, որ իրավաբանների հետ քննարկում է հետագա գործողությունների հարցը։

Ի դեպ, օրերս մեկ այլ՝ Մասիսի հիվանդանոցի աշխատանքից ազատված տնօրենը դատական կարգով է բողոքարկել մարզպետի որոշումը։

Source: Yerkir Media
Link: Աշխատանքից ազատվել է Արտաշատի հիվանդանոցի տնօրենը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image