Ամերիկացի 26-ամյա ռեփերը մահացել է թմրանյութերի չարաշահումից

Կալիֆորնիայի իր տանն այս գիշեր մահացած է հայտնաբերվել 26-ամյա ամերիկացի ռեփեր Մաք Միլլերը: Մահվան իրական պատճառը դեռ կպարզի դիահերձումը, սակայն, ըստ նախնական վարկածի՝ մահը վրա է հասել թմրանյութերի չարաշահումից: Միլլերի թմրանյութային կախվածության մասին տեղեկությունները հատկապես շատ էին շրջանառվում նախկին ընկերուհուց՝ երգչուհի Արիանա Գրանդեից բաժանվելուց հետո:

Ռեփերը, որի իսկական անունը Մալքոլմ Ջեյմս Մակքորմիք է, մեծ ճանաչման արժանացավ 2011թ., երբ  նրա երաժշտությամբ ուղեկցվող՝ Դոնալդ Թրամփի մասին տեսանյութի դիտումների թիվը մի քանի օրում անցավ 100 միլիոնը։

Source: Yerkir Media
Link: Ամերիկացի 26-ամյա ռեփերը մահացել է թմրանյութերի չարաշահումից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image