Օսլոյում քննարկել են «Ռուսաստանին զսպելու» քայլերը

Եվրոպական մի քանի պետությունների, նաեւ Միացյալ Նահանգների զինված ուժերի ներկայացուցիչներ ուրբաթ Օսլոյում խորհրդաժողով են անցկացրել, որի ընթացքումն էլ քննարկել են նաեւ «Ռուսաստանին զսպելու» քայլերը:

Խորհրդաժողովին մասնակցել է 11 պետություն՝ Գերմանիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան,  Էստոնիան, Նորվեգիան, Լեհաստանը, Ֆինլանդիան,  Շվեդիան եւ Միացյալ Նահանգները: Պենտագոնի հաղորդագրության համաձայն՝ խորհրդաժողովի նպատակն է խթանել բաց եւ անկեղծ երկխոսություն Հյուսիսային Եվրոպայի երկրների միջեւ, որպեսզի ամրապնդվի համագործակցությունը, իսկ խնդիրների առաջացման դեպքում կայունություն ու խաղաղություն լինի:

Նշենք նաեւ, որ այս տարի հոկտեմբերին ու նոյեմբերին Նորվեգիայի տարածքում կանցկացվեն 2002 թվականից ի վեր Հյուսիսատլանտյան դաշինքի ամենամեծ զորավարժությունները: Իսկ Մոսկվայում արդեն խոստացել են պատասխանել դրանց դիվանագիտական եւ ռազմական միջոցներով:

Source: Yerkir Media
Link: Օսլոյում քննարկել են «Ռուսաստանին զսպելու» քայլերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image