«Յուվեցի Կարո»-ի սպանության մեջ կասկածվում է «Կարամելի Հարութ»-ը

Մեր տեղեկություններով Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ): Երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։

Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում սպանվել է պատգամավոր Կարո Կարապետյանը։

Source: Yerkir Media
Link: «Յուվեցի Կարո»-ի սպանության մեջ կասկածվում է «Կարամելի Հարութ»-ը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image