«ADAMI երկխոսության» գիտաժողովը` Երեւանում․ մասնակցում են վիզուալ մեդիայի մասնագետները
November 4, 2017
Երեւանում աշխատանքներն է սկսել «ADAMI երկխոսության» գիտաժողովը, որին մասնակցում են վիզուալ մեդիայի մասնագետները: Այն յուրօրինակ հարթակ է, որտեղ Եվրոպայի Արեւելյան գործընկերության երկրները ներկայացնող հեռուստատեսության, մեդիայի եւ ֆիլմարտադրությամբ զբաղվող մասնագետները ներկայացնում են իրենց տեսանախագծերը ինտեգրացիայի եւ մշակութային բազմազանության թեմայով:
Գիտաժողովի փորձագետները հայտնի մասնագետներ են՝ Ռուսատանից, Ֆրանսիայից , Գերմանիայից, Հայաստանից: Նոմինացվելու դեպքում մասնակիցները 2018-ին կմեկնեն Քիշնեւ, որտեղ կմասնակցեն մրցանակաբաշխության գալա միջոցառմանը: