Adidas-ը վաճառքի կհանի վերամշակված օվկիանոսային աղբից պատրաստված մարզակոշիկներ

tert.am— Ամերիկյան Adidas ընկերությունն այս ամսվանից վաճառքի կհանի վերամշակված օվկիանոսային աղբից պատրաստված մարզակոշիկներ, որոնք խանութներում կհայտնվեն նոյեմբերի կեսից:

Ինչպես նշում է The Verge-ը, նորարարական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծված մարզակոշիկներից արտադրվել է ընդամենը 7.000 զույգ, որից յուրաքանչյուրի գինը 200 եվրո է:

Աղբյուրը մանրամասնում է, որ դրանք ստեղծվել են Parley for the Oceans բնապահպանական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:
Հետաքրքրական է, որ կոշիկներից յուրաքանչյուրը պատրաստելու համար մասնագետներն օգտագործել են Մալդիվյան կղզիների առափնյա հատվածներից հավաքված 11 պլաստիկե շիշ:

Մյունխենի «Բավարիա» և Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբների անդամներն իրենց ազգային առաջնություններում հանդես կգան վերամշակված օվկիանոսային աղբից պատրաստված մարզահագուստներով:


Source: Yerkir Media
Link: Adidas-ը վաճառքի կհանի վերամշակված օվկիանոսային աղբից պատրաստված մարզակոշիկներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image