Հայոց ցեղասպանության մասին խոսքերով Հռոմի Ֆրանցիսկոս պապը վերջ դրեց այդ հանցագործությունը միանշանակ դատապարտելու նրա պատրաստակամության մասին անհիմն միջազգային շահարկումներին: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարությունում:
«Ամբողջ աշխարհի հայերը գնահատում են Հայաստան այցի ընթացքում Պապի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը»,- հայտարարել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա խոսքով, Ֆրանցիսկոս պապն իր խոսքերով եւ գործողություններով շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը:
«Ուղղակի եւ համարձակ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, այս անգամ՝ հայկական հողում, իսկ հետո նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ Պապն ամրապնդում է Հայաստանի հետ քրիստոնյաների համերաշխությունը, ինչպես նաեւ խիզախ դիրքորոշում հանդես բերում՝ հանուն արդարության եւ ճշմարտության»,- հավելել է Համբարյանը:
Source: Yerkir Media
Link: ANCA.«Ցեղասպանության մասին խոսելով՝ Պապն ամրապնդում է քրիստոնեական համերաշխությունը»