tert.am— Apple ընկերությունն ԱՄՆ կապի հարցերով դաշնային հանձնաժողովում արտոնագրել է անհայտ սարք, որն ապահովում է անլար Bluetooth և NFC ինտերֆեյսերի աշխատանքը: Այս մասին հաղորդում է MacRumors պորտալը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերությունը սարքն արտոնագրել է A1846 մոդելային համարով:
Վերլուծաբանները ենթադրում են, որ սարքը նախատեսված կլինի ընկերության մանրածախ խանութների համար: Սա կարող է iBeacon տեխնոլոգիայի համար նախատեսված ապրանք լինել, որն իրար կողքի գտնվող iOS սարքերին համագործակցելու հնարավորություն է տալիս:
Source: Yerkir Media
Link: Apple ընկերությունն անհայտ սարք է արտոնագրել